Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվում են տնտեսական աճի կանխատեսումները. «Ազգ»

Օգոստոս 28,2015 12:28

Տարեսկզբին ամենալավատեսական կանխատեսումներն անգամ չէին խոսում այն մասին, որ տնտեսական ակտիվության աճը տարվա ընթացքում կարող է կազմել 4,2 տոկոս: Թեեւ ՀՀ պետական բյուջեում դրված է տարեկան 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, սակայն ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 0,8-2 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` անգամ մինչեւ 1 տոկոս անկում: Կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում էլ նշվում էր 1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը:

Այդուհանդերձ, բավականին բարդ եւ դժվար տնտեսական տարվա առաջին կեսին տնտեսական ակտիվության ցուցանիշի նման անսպասելի բարձրացում արձանագրվեց: Դրանում մեծ դեր ունեցավ գյուղատնտեսությունը: Իհարկե, կարեւոր նշանակություն ունեցան նպաստավոր եղանակային պայմանները: Սակայն չի կարելի անտեսել նաեւ պետական աջակցության ծրագրերը` գյուղավարկերի, վառելիքի եւ պարարտանյութերի սուբսիդավորումից մինչեւ ոռոգման ջրի ապահովում եւ հակակարկտային համակարգի էական համալրում մասնավորապես Արարատյան դաշտում:

Հարկ է նաեւ նշել, որ գյուղատնտեսության ոլորտում աճը սահման չէ եւ այն զարգացման բավականին լուրջ ներուժ ունի: Փորձագետների կարծիքի համաձայն, միայն մրգի եւ բանջարեղենի բերքն առնվազն կրկնակի ավելացնելու ռեսուրսներ կան, որոնք արդյունավետ գործարկման համար ջանքեր դեռ պետք է ներդրվեն եւ հնարավորությունները օգտագործելու ուղիներ փնտրվեն:

Աճի ցուցանիշով երկրորդը եղել է տնտեսության իրական հատվածի մյուս ճյուղը` արդյունաբերությունը` 4,1 տոկոսով: Շինարարությունում աճը չնչին է եղելՙ 0,4 տոկոս, բայց սպասվող ներդրումային ծրագրերը` («Հին Երեւան» եւ «Ֆիրդուսի» թաղամաս) կասկած չեն թողնում, որ տարեվերջին, մի քանի տարի շարունակ անկում ապրող այս ճյուղում դրական զարգացումները կխորանան:

Այսպես, թե այնպես, արձանագրվող տնտեսական ցուցանիշներին զուգահեռ փոխվում են նաեւ տարեկան տնտեսական աճի կանխատեսումները: ՀՀ կենտրոնական բանկի օրերս հրապարակված «Գնաճի հաշվետվություն»-ում 2015 -ին կանխատեսվող տնտեսական աճը նշվում է արդեն 2,8-3,6 տոկոսի միջակայքում ` նախկինում արված 0,8-2 տոկոս աճի կանխատեսման փոխարեն: Այս կանխատեսումը հիմնականում պայմանավորվել է մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունությամբ, առաջին կիսամյակում ԿԲ կողմից դրամավարկային պայմանների թուլացմամբ, խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ եւ վերեւում մեր նշած գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումներով:

 

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31