Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվել են վերապատրաստման դասընթացներ բուժծառայողների համար

Օգոստոս 28,2015 18:45

Օգոստոսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը ներկա գտնվեցին ԱՄՆ զինված ուժերի կողմից հայ սանհրանգիչների պատրաստության համար համապատասխան դասախոսական կազմի վերապատրաստման ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմանը: Դասընթացի հայ շրջանավարտները 12-ն են:

​Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ Ցամաքային ուժերի 6 զինծառայողներ դասընթացներ են անցկացրել հայ գործընկերների համար, ովքեր սկսելու են ծառայել որպես հրահանգիչներ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմական բուժակների դպրոցում: Դասընթացն իրականացվում էր հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում և նպատակ ուներ բարելավելու վիրավոր զինծառայողներին ցուցաբերվող առաջին բուժօգնությունը:

7Y1F4889

​ Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին և շնորհավորելով դասընթացն ավարտողներին, ՀՀ պաշտպանության նախարարը մասնավորապես ասաց. «Այս երեք ամիսների ընթացքում, օր ու գիշեր լինելով մեր զինծառայողների կողքին, ամերիկյան հրահանգիչների խումբը գիտելիքների ու փորձի փոխանակման հիանալի հնարավորություն ստեղծեց: Դասընթացը հաջողությամբ ավարտելով դուք դառնում եք հրահանգիչներ և ձեր փորձն ու գիտելիքներն եք փոխանցելու մեր ապագա բուժակներին և սանհրահանգիչներին` առաջին օղակում բուժապահովման կազմակերպողներին ու ցուցաբերողներին, որոնց արհեստավարժությունից և որակյալ գործունեությունից կախված են լինելու մեր զինծառայողներին բարձրակարգ, ժամանակին և ճիշտ բուժօգնության ցուցաբերումը»:

«Հայ-ամերիկյան կուռ և ամուր գործընկերությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչպիսիք կարող են լինել ձեռքբերումները, երբ մենք աշխատում ենք միասին: Այսօրվա ավարտական միջոցառումը շարունակաբար աճող և ամրապնդվող երկկողմ համագործակցության մի նոր օրինակ է: Այս դասընթացը մեր պետությունների փոխադարձ առաջընթացի, մեր բարեկամության և միմյանց նկատմամբ կուռ հավատի և վստահության դրսևորման ևս մեկ օրինակ է: Գիտեմ, որ մեր գործընկերությունը կամրապնդվի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերներին դիմակայելու մեր հետագա ջանքերին զուգընթաց, մարտահրավերներ, որ որևէ երկիր ի զորու չէ միայնակ լուծել: Նորօրյա մարտահրավերներին դիմակայելու համար պահանջվում է նույնակերպ մտածողություն ու մոտեցումներ որդեգրած պետությունների համագործակցություն, իսկ այսօրվա մեր միջոցառումը փաստում է, որ հայ-ամերիկյան համագործակցությունն ընթանում է աշխույժ ու լավ»,- իր հերթին նշեց դեսպան Միլսը:

​Հավելենք, որ վերապատրաստման ուսումնական դասընթացը շարունակական է լինելու:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31