Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դեպք ՀՀ կառավարությունում. 36-ամյա անվտանգության աշխատակիցը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Սեպտեմբեր 07,2015 11:14 Share

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան 1-03 շտապ օգնության բուժբրիգադը ՀՀ կառավարության վարչական շենքի դարպասների մոտից Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ տղամարդը 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն է, ով Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ է, կոչումով՝ ենթասպա և խնամքի տակ ունի 1 անչափահաս աղջիկ երեխա: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով գլխին:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել