Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Հարությունյանին զրկեցին մեդալից

Սեպտեմբեր 08,2015 10:23

Այնպիսի տպավորություն է, որ Լաս-Վեգասում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցավարները, մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ չէին մեր 66 կգ քաշային Միհրան Հարությունյանի նկատմամբ:

Սկսած որակավորման փուլից հայ ըմբիշը տպավորիչ հաղթանակներով  հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպեց կորեացի Հանսու Ռիուի հետ: Նրանց գոտեմարտն ընթացավ համառ ու հավասար  պայքարում, սակայն մրցավարները ակնհայտորեն «համակրում» էին կորեացուն: Նրանք միավորներով հաղթող հայ ըմբիշին անհասկանալի կերպով երկու նախազգուշացում հայտարարեցին ու լուսատախտակի վրա հայտնվեց 4:4 հաշիվը: Ու քանի որ ըստ կարգի հավասար միավորների դեպքում հաղթանակը շնորհվում է վերջին միավորները վաստակած  ըմբշին, մրցավայրը բարձրացրեց կորեացու ձեռքը:

Բայց դա դեռ ոչինչ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցավարները շարունակեցին իրենց գործը ու սցենարը կրկնվեց: Գորգի մրցավայրն անընդհատ դիտողություններ անելով ու նախազգուշացումներով կաշկանդում էին հայ ըմբիշի գործողությունները ու ի վերջո կողայինների հետ «համագործակցելով»՝ նրան զրկեց մեդալից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930