Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ տեխնոլոգիական աշուն ԴիջիԹեք 2015-ում

Սեպտեմբեր 09,2015 15:38

11-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել տեղական և միջազգային ընկերությունների շրջանում: Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 130 ընկերություն, իսկ այցելուների քանակը կանխատեսվում է, որ կգերազանցի 40 000-ը:

Եռօրյա տեխնոլոգիական տոնին տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, կմասնակցեն նաև մի շարք այլ առաջատար ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից:

ԴիջիԹեք 2015-ի պլատինե հովանավոր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշում է. «Լինելով նորարարական մոտեցումների և նոր տեխնոլոգիական լուծումների ստեղծող և ջատագով՝ մեր ընկերությունն առաջին անգամ չէ, որ հովանավորում է ԴիջիԹեք ցուցահանդեսն ու նմանատիպ այլ խոշոր միջոցառումներ:

Նման միջոցառումների շնորհիվ մեր հասարակության ավելի լայն շերտեր են սկսում առնչվել տեխնոլոգիական ոլորտի հետ: «Յուքոմը», որպես ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող ու արագ զարգացող տեղական ընկերություն, աջակցում է տեխնոլոգիապես զարգացած Հայաստանին ուղղված բոլոր միջոցառումներին, որոնցից մեկն էլ հենց ԴիջիԹեք էքսպոն է»:

«ԴիջիԹեք 2015-ն առանձնահատուկ է նրանով, որ այս տարի մասնակցում են նաև բոլոր այն ընկերությունները, որոնք մեծ հաջողություններ են արձանագրել միջազգային ասպարեզում (PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա Ստուդիո» և այլն): Բացի այդ, մասնակիցների թվում են մի շարք առաջատար և հանրաճանաչ միջազգային ընկերություններ այդ թվում՝ Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլն: Մենք համոզված ենք, որ ԴիջիԹեք ցուցահանդեսում մասնակցությունը, լավ ավանդույթի համաձայն, կխրախուսի միջազգային ընկերություններին Հայաստանում ինժեներական ստորաբաժանումներ ստեղծելու գործում, այնպես, ինչպես ժամանակին եղավ հանրաճանաչ IBM, National Instruments և այլ ընկերությունների դեպքում», – նշում է ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Կ. Վարդանյանը նաև հավելեց, որ ԴիջիԹեք 2015-ի շրջանակներում տեղի կունենա տեխնոլոգիական ոլորտի հիմնախնդիրների քննարկում ՀՀ վարչապետի մասնակցությամբ:

ՀՀ Շախմատային ֆեդերացիայի հետ համագործակցության շնորհիվ ցուցահանդեսին ներկա կլինեն նաև անվանի գորմայստերները և կմրցեն համակարգչային շախմատային ծրագրի հետ: Շախմատային ծրագիրը մշակվել է մեր հայրենակցի կողմից և չի զիջում աշխարհի շախմատային ռոբոտ ծրագրի առաջատար եռյակին:

Հիշեցնենք, որ ԴիջիԹեք 2015-ը կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Տեխնոլոգիական ցուցահանդեսին զուգընթաց տեղի կունենան ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, խաղային հեքեթոն, աշխատանքի տոնավաճառ, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ:

Նշենք, որ ցուցահանդեսն իրականացնում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի ցուցահանդեսի պլատինե հովանավորն է Յուքոմ ընկերությունը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930