Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանություն. Դիտորդական խմբին հորդորում ենք լիարժեք և մանրակրկիտ ուսումնասիրել ոստիկանության կողմից ներկայացված մեկնաբանությունները

Սեպտեմբեր 10,2015 16:08

Սեպտեմբերի 9-ին «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր քննարկում՝ «ՁՊՎ-ներում պահվող անձանց վերաբերող հիմքերը դիտորդական խմբին չտրամադրելու խոչընդոտը» և «Դիտորդական խմբի պաստառները հեռացվել են համապատասխան վայրերից» հարցերի շուրջ՝ հերթական անգամ ոստիկանությանն անհիմն մեղադրելով իրենց աշխատանքները խոչընդոտելու մեջ:

Քննարկման արդյունքների վերաբերյալ որոշ լրատվամիջոցները կողմնապահություն են ցուցաբերել և ոստիկանության ներկայացուցչի կողմից տրված պարզաբանումները ներկայացրել միակողմանի և ոչ ամբողջական:

Այդ կապակցությամբ, քննարկման ժամանակ ներկայացված պարզաբանումների վերաբերյալ հասարակությանն ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու նպատակով՝ կրկին հայտնում ենք, որ ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնում է նշված ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների համաձայն:

Առաջին հարցի շուրջ ՀՀ ոստիկանության կողմից դիտորդների խմբին բազմիցս տրվել են հիմնավոր և սպառիչ պատասխաններ, ինչը ոստիկանության ներկայացուցչի կողմից ներկայացվել է նաև նշված քննարկման ընթացքում: Մասնավորապես.
1) ՀՀ Կառավարության 05.06.2008 թ. թիվ 574-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգ»-ի 14-րդ կետի համաձայն` «Յուրաքանչյուր ձերբակալվածի համար ՁՊՎ-ում կազմվում է անձնական գործ` համաձայն N 18 ձևի, որում ներառվում են ձերբակալման և ազատման ամսաթվերը, անհատական քարտը, բերման ենթարկելու մասին արձանագրությունը, հագուստի և անձնական իրերի անվանացուցակի վերաբերյալ արձանագրությունը, նախկինում դատվածության մասին տեղեկանքը, խուզարկության արձանագրությունը, մատնադրոշմման տվյալները, հանձնուքի, տեսակցության դիմումները, անձնական հաշվի գումարի շարժը և ձերբակալվածին վերաբերող այլ փաստաթղթեր»: Անձնական գործում դրվում են ինչպես վերը նշված փաստաթղթերը, այնպես էլ ձերբակալվածին ՁՊՎ ընդունելու և պահելու հիմքերը:

2) ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ–ների վարչակազմերը ղեկավարվելով ՀՀ ոստիկանության պետի 14.01.2005 թ. «ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանի 12-րդ կետի պահանջներով («Խմբին առաջադրված խնդիրները լուծելու նպատակով խմբի անդամներն իրավունք ունեն անարգել այցելել ՁՊՎ-ներ, հանդիպել ՁՊՎ-ում պահվող անձանց հետ, ծանոթանալ ՁՊՎ-ների գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերին, ՁՊՎ-ում պահվող անձի համաձայնությամբ` նրա անձնական գործին և գրագրությանը, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող փաստաթղթերի») դիտորդների խմբի անդամներին չեն տրամադրում ՁՊՎ-ներում պահված անձանց անձնական գործերը:

Դիտորդների խմբի անդամները ՁՊՎ-ներ ընդունվող և պահվող անձանց շարժին հնարավորություն ունեն ծանոթանալ ՁՊՎ-ում գործածվող համապատասխան գրանցամատյաններում կատարված գրառումներից:

Ինչ վերաբերում է դիտորդների խմբի պաստառները ոստիկանության ՁՊՎ-ներից հեռացնելուն, ապա ոստիկանության կողմից դիտորդների խմբին տրվել է հիմնավոր պարզաբանում, որը ներկայացնում ենք նաև հանրությանը.

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում ձերբակալվածների իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնելու, վերջիններիս և նրանց հարազատների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության շտաբի կողմից մշակվել են իրավական ակտերից կազմված պաստառներ, որոնցում արտացոլված են ձերբակալման կարգը, ՁՊՎ ընդունելու հիմքերը, ՁՊՎ-ում պահվող անձանց իրավունքները և պարտականությունները: Ձերբակալվածների իրավունքների խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերին արագ արձագանքելու նպատակով ոստիկանությունը պաստառներում զետեղել է ինչպես դիտորդների խմբի, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծերի հեռախոսահամարները: Բացի այդ, ՀՀ ոստիկանությունն իր պատրաստակամությունն է հայտնել ՁՊՎ-ներ ունեցող տարածքային ստորաբաժանումների նախասրահներում առանձին փակցնել դիտորդների խմբի «Թեժ գծի» հեռախոսահամարը` խմբի գրավոր համաձայնության դեպքում, սակայն մինչ օրս դիտորդների խմբի կողմից որևէ արձագանք չի ստացվել:

Դիտորդական խմբին հորդորում ենք լիարժեք և մանրակրկիտ ուսումնասիրել ոստիկանության կողմից ներկայացված մեկնաբանությունները՝ հիմնվելով իրական փաստերի վրա և իրենց գործունեությունն իրականացնել նշված ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների համաձայն:

ՀՀ ոստիկանության շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930