Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ-ում քննարկեցին ասպիրանտական կրթության բարեփոխման հարցերը

Սեպտեմբեր 11,2015 16:51

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ աշխատաժողով` նվիրված ՀՀ-ում ասպիրանտական կրթության բարեփոխման խնդիրներին: Աշխատաժողովին ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) տնօրեն Ալբերտ Սարգսյանը, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների աշխատակիցներ, հյուրեր ԲՈՒՀ-երից:

Ներկաներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Այնուհետեւ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց «ՎԵՐԻՏԱՍ՝ զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ԵՄ Տեմպուս դրամաշնորհային ծրագրի ընթացքը և ձեռք բերված արդյունքները: ՀՀ ԲՈՀ-ի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը զեկուցեց ՀՀ աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումների մասին: Ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման նոր կարգի նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը: ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ներկայացրեց ասպիրանտական մասնագիտական կրթության ռազմավարական զարգացման ծրագիրը: Աշխատաժողովի վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի բաժնի պետ Կարինե Բեգոյանը, ով պատասխանեց նաև գիտական քարտուղարներին հուզող ընթացիկ հարցերին:

Աշխատաժողովն անցկացվեց «ՎԵՐԻՏԱՍ՝ զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ԵՄ Տեմպուս դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11.09.2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930