Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «Խախտում եմ արել, դրա համար ինձ տուգանք են ներկայացրել ու վերջ»

Սեպտեմբեր 14,2015 16:40

«Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ տուգանքներն ընդամենը միջոց են մեր նպատակին հասնելու համար: Տուգանելը նպատակ չէ». սրանք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն են, երբ նա խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով:

Սերժ Սարգսյանի հավաստմամբ՝ տեսախցիկների, այդ թվում նաև արագաչափերի տեղադրումը առաջին հերթին արվել է վարորդների և նաև ուրիշների անվտանգությունն ապահովելու համար:

Serj-Sargsyan-xorhrdakcutyu

Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Դա արվում է նրա համար, որպեսզի մեր հանրապետության և նաև նրա մայրաքաղաքի հյուրերն իրենց զգան ապահով, որպեսզի տեսնեն այն կարգուկանոնը, որ կա մեր հանրապետությունում, մեր Երևանում: Բայց, որպեսզի մենք կարողանանք սրան հասնել, երկու կարևորագույն խնդիր պետք է լուծենք: Երկուսն էլ կապված են արդարության հետ. առաջինը՝ մենք պետք է կարողանանք տարբերակել կոպիտ խախտումներն այն խախտումներից, որոնք մարդիկ համարում են չնչին խախտումներ, և նրանք դա դիտարկում են որպես իրենցից փող գանձելու միջոց»:

Սակայն այս հարցում դեռ շարունակում են մնալ օրենսդրական բացթողումներ, ինչի արդյունքում արդեն տուգանվում և ԴԱՀԿ-ի ձեռքի տակ են ընկնում նաև իշխող կուսակցության ներկայացուցիչները: Օրինակ՝ ԴԱՀԿ-ն կալանք է դրել  ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի բանկային քարտի վրա՝ 4000 դրամ տուգանքի պատճառով:

Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ ընդունու՞մ է, որ ոլորտում կան բացթողումներ, ինչի հետևանքով հազարավոր քաղաքացիներ են պատգամավորի իրավիճակում հայտնվում, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Ես ասում եմ, դա իմ անձնական գործն է: Ես խախտում եմ արել, և դրա համար ինձ տուգանք են ներկայացրել, վերջ, ուրիշ ոչինչ»:

Հետաքրքրվեցինք՝ համամի՞տ է ՀՀ նախագահի այն պնդման հետ, թե տուգանելը նպատակ չէ, այլ միջոց` իրենց առաջ դրված խնդիրները լուծելու և նպատակներին հասնելու համար, պարոն Մելիքյանը, հարցն անգամ մինչև վերջ չլսելով, ասաց, թե այլ հարցերի չի ուզում պատասխանել, այնուհետև անջատեց հեռախոսը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930