Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների գիշերը Իջեւանում  անձին պատճառված  վնասվածքների  փորձաքննություն է նշանակվել

Սեպտեմբեր 15,2015 12:58

Տուժածը գիշերով տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը  ոստիկանության Իջեւանի բաժնի շենքից մոտ 100 մ հեռավորությամբ Իջեւանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված  միջադեպ է տեղի ունեցել: Մեր տեղեկություններով՝  մի քանի հոգով հարձակվել են Վարդան Ղալումյանի կողմնակից  իջեւանցու վրա, քաշքշել նրան,  մեկը ավտոմեքենայով անցել է նրա ոտքի վրայով:

Իջեւանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ սեպտեմբերի 13-ին , ժամը 4-ն անց 25 րոպեին   ԲԿ է տեղափոխվել 1973թ. ծնված Աշոտ Քոսակյանը` աջ արմնկահոդի եւ ձախ սրունքի ստորին երրորդականի քերծված վերքերով:  ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ ոստիկանության Իջեւանի բաժինը հետաքննություն է կատարում, նշանակված  է  դատաբժշկական փորձաքննություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930