Լրահոս
Օրվա լրահոսը

Ամատունի Վիրաբյան. «Մեր երկրի համար 3 անգամ սահմանադրություն փոխելը շատ է» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2015 15:53

«Անիի կործանումից հետո հայ ժողովուրդը բուն Հայաստանում պետականություն չի ունեցել: Պետականությունը վերականգնվել է 1918 թվականին, բայց դժբախտաբար, աշխարհաքաղաքական գործոնների պատճառով 1920 թվականի դեկտեմբերին մենք անկախությունը կորցրեցինք»,- այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա վերաբերյալ ասաց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Պարոն Վիրաբյանը նշեց, որ թեպետ ստեղծվել էր Հայաստանի Խորհրդային Հանրապետություն, բայց նա վարչատարածքային միավոր էր եւ չնայած ուներ դրոշ, հիմն, զինանշան, չուներ բանակ, չուներ սեփական ֆինանսներ, չուներ արտաքին քաղաքականություն: «Եվ ահա 1980-ական թվականներին Խորհրդային միությունում սկսված շարժումների գործընթացում այնպես ստացվեց, որ 1991 թվականին մենք ձեռք բերեցինք վերջին անցած տարիների ընթացքում անկախություն եւ այսօր 24 տարի Հայաստանի Հանրապետությունը անկախ է, ունի իր պետականությունը»,-նշեց Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքերով՝ թեպետ այդ պետականությունը կայացման խնդիրներ ունի եւ, որի պատճառներից մեկն էլ, ըստ նրա, այն է, որ մենք 3-րդ անգամ սահմանադրություն ենք ընդունում 24 տարվա մեջ՝ հսկայական թիվ է. «Այսինքն 7, 8 տարին մեկ մենք սահմանադրություն ենք փոխում եւ փոխում ենք հիմնավոր»,-ասաց պարոն Վիրաբյանը: Համեմատական անցկացնելով Ամերիկայի սահմանադրության հետ, նշեց, որ այդ պետության սահմանադրության մեջ մինչեւ հիմա մի քանի փոփոխություններ են եղել, իսկ մեր երկրի համար 3 անգամ սահմանադրություն փոխելը, ըստ Ամատունի Վիրաբյանի՝ շատ է:

«Մենք բարեբախտաբար պահպանում ենք 3-րդ հանրապետության բոլոր արխիվային փաստաթղթերը: Պետական կառավարման մարմինների բոլոր փաստաթղթերը, բացառությամբ արտաքին գործերի նախարարության, որը տեղում է պահվում եւ որը մենք հսկում ենք: Նույնը կարող եմ նախագահի աշխատակազմի մասին ասել, որտեղ ստեղծվել է արխիվ»,- նշեց պարոն Վիրաբյանը՝ ավելացնելով, որ պառլամենտի՝ մինչեւ 1998 թվականի փաստաթղթերը դարձյալ գտնվում են Հայաստանի Ազգային արխիվում:

Մանրամասները տեսանյութում.

«1 րոպեի ընթացքում կարող եմ իմանալ Խորհրդային տարիներին բռնագաղթած 40-50 հազար քաղաքացու գործերը, տվյալները եւ այլ ինֆորմացիա համակարգչի միջոցով»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:

Նա նշեց, որ այն փաստաթղթերը, որոնք չունեն պատմական որեւէ արժեք, ոչնչացվում  են որոշ ժամանակ անց:

Թվայնացված ինֆորմացիայի երաշխավորման մասին խոսելով՝ ասաց, որ սա էլ անհուսալի է, որ եթե 1872 թվականին արեգակից երկիր մոլորակ ճառագայթները հիմա լինեն, ապա բոլոր համակարգիչները, գնացքները շարքից դուրս կգային:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930