Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն աջակցում է Թուրքմենստանում կրթական բարեփոխումներին     

Սեպտեմբեր 22,2015 13:25
krtutyan nax

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը և նոր նախագծերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ երկու պետությունների միջև համագործակցությունը պետք է հնարավորիս սերտացնել, քանի որ երկու երկրներն էլ իրականացնում են կրթական բարեփոխումներ, մասնավորապես, 12-ամյա կրթության և ավագ դպրոցի, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի հետ կապված:

Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ հայաստանյան փորձը կարող է օգտակար լինել թուրքմեն գործընկերների համար` հնարավոր սխալների կրկնումից խուսափելու տեսանկյունից: Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է օտարերկրյա, տվյալ պարագայում թուրքմեն ուսանողների ներգրավմամբ` ընդգծելով, որ Հայաստանում ստեղծված են բավականին լավ պայմանները որակյալ կրթություն ստանալու համար` ինչպես միջպետական կրթաթոշակային ծրագրերի, այնպես էլ վճարովի ուսուցման հիմունքներով:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Թուրքմենստանում կրթական բարեփոխումներ իրականացնելիս օգտվել են Հայաստանի` 12-ամյա կրթության անցնելու փորձից, որի առնչությամբ դեսպանը հայտնել է իր շնորհակալությունը: Դեսպանը նաև նախարարին դիմել է առաջարկով, որպեսզի թուրքմեն մասնագետները վերապատրաստում անցնեն հայաստանյան բուհերում, մասնավորապես, օտար լեզուների դասավանդման և ՏՏ ոլորտում:

Հանդիպմամ ընթացքում քննարկվել է նաև կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930