Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը կաջակցի քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարության մշակմանը

Սեպտեմբեր 25,2015 13:10

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի և ՀՀ ՔԾԽ նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանի մասնակ­ցությամբ սեպտեմբերի 23-24-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Եվրամիության ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի փորձագի­տական խմբի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանին Եվրամիության կողմից ցուցաբերվելիք բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվելիք բարեփոխում­ների շրջանակը, քաղաքացիական ծառայության զարգացման մշակվող ռազ­մա­վարության կառուցվածքը և բովանդակությունը, այդ համատեքստում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և SIGMA-ի միջև համագործակցության հեռանկարներն ու հնարավոր եղանակները:

Երկօրյա մանրակրկիտ քննարկումների ընթացքում որոշակիացվեցին բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Դրանք ներառում են այնպիսի արդիական հիմնահարցեր, ինչպիսիք են քաղաքացիական ծառայության համակարգի համալրման և կադրերի ընտրության, քաղաքացիական ծառայողների շարժունության և կարիերային աճի կառուցակարգերի կատարելագործումը, վարչական և մասնագիտական պաշտոնների նոր դասակարգումը, քաղաքացիական ծառայողների գնահատ­ման, էթիկայի և բարեվարքության նոր, գործուն ինստիտուտների ներդրումը: Այս և մի քանի այլ հիմնախնդիրներ հանդիսանալու են համակարգի զարգաց­ման նոր ռազմավարության առանցքային բաղադրիչները:

ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը քննարկումների մեկնարկին նշեց, որ համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու և բարեփոխումներն այդ ուղղությամբ առաջ մղելու Հայաստանի վճռակա­նութ­յունը մնում է անփոփոխ: Նա շնորհակալություն հայտնեց Եվրամիությանն ու SIGMA-ին` արդյունավետ համագործակցության և այդ ուղղությամբ Խորհրդին մեթո­դական ու փորձագիտական շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

Գոռ Աբրահամյան

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն  Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930