Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ադրբեջանական ագրեսիա՝ ընդդեմ Հայաստանի. «168 ժամ»

Սեպտեմբեր 26,2015 10:39

Միջնորդները, ինչպես միշտ, հավասարության նշան են դնում կողմերի միջև և իրենց կոչն ուղղում են ինչպես՝ ադրբեջանական, այնպես էլ՝ հայկական կողմին: Կարելի է, իհարկե, մեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբին դրա համար, բայց դա անօգուտ և ոչինչ չտվող զբաղմունք է:

ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է գերլարված աշխարհաքաղաքական իրավիճակում, Ռուսաստան-Արևմուտք դիմակայության պայմաններում, և հասկանալի է, որ անգամ հայտարարությունների մակարդակով համաձայնության հասնելը չափազանց բարդ է:

Իսկ ո՞վ է մեղավոր, որ Մինսկի խմբի համանախագահներն «ի վիճակի չեն հաստատապես պարզել» տեղի ունեցածը: Ո՞վ պետք է Մինսկի խմբին ու այն ներկայացնող երկրների համապատասխան կառույցներին պատշաճ կերպով տեղեկացներ ադրբեջանական հերթական, սակայն աննախադեպ դիվերսիայի մասին:

Առաջին հերթին՝ Հայաստանի Արտգործնախարարությունը (ԱԳՆ), որը նախօրեին սահմանափակվեց մի ընդհանրական հայտարարությամբ, իսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ համանախագահների հետ հանդիպմանը բավարարվել է ընդհանուր դատապարտումներով և մտահոգություններով: Խնդիրը, իհարկե, ԱԳՆ-ի կամ նույնիսկ Նալբանդյանի պրոֆեսիոնալիզմը չէ, այլ գտնվում է շատ ավելի խորքում, Հայաստանի արտաքին քաղաքականության կամ, որ ավելի ճիշտ է, դրա ռուսաֆիկացման ակունքներում: Նույն էդուարդ Նալբանդյանն ընդամենը մի քանի օր առաջ հայտարարում էր, թե Հայաստանին դուր չի գալիս, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բայց դա բիզնես է: Իսկ գուցե Մինսկի խմբի համանախագահներն իրականում շատ լավ ու հաստատապես պարզել են, որ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներին սպանում է նաև կամ ամբողջությամբ ռուսական զենքով, և այդ մասին հայտնել են Նալբանդյանի՞ն:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չէր համարձակվի նման ռազմական սանձարձակության դիմել՝ առանց ռուսական կողմի համաձայնության՝ շատ լավ իմանալով, որ Հայաստանն էլ համարձակություն չունի Ռուսաստանին որևէ կերպ հանդիմանել դրա համար:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930