Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ոսկերչությունը մոսկովյան ցուցահանդեսում

Սեպտեմբեր 30,2015 17:50

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական ոսկեգործական ոլորտի ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը ՌԴ Մոսկվա քաղաքում մեկնարկած «JUNWEX 2015» 11-րդ միջազգային ամենամյա ոսկերչական ցուցահանդեսին: Խոշորագույն այս ցուցահանդեսին ներկայացված են 30 երկրների ավելի քան 725 կազմակերպություններ և շուրջ 42 հազար մասնակիցներ:

Հայկական “Առևտրի Տուն ՏԿ”, “Ես Սիլվեր”, “Շաբեր” ընկերությունները ներկայացնում են ոսկերչական զարդեր, արծաթյա սպասք, մշակված թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, ոսկերչական գործիքներ: Վերջիններիս մասնակցությունը ցուցահանդեսին կազմակերպել և աջակցում է Հայաստանի զարգացման հիմնադրամը Պետական աջակցություն՝ ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թ. ծրագրի շրջանակում:

«Ցուցահանդեսը ոսկեգործության բնագավառում մեծ ճանաչում ունեցող միջոցառումներից մեկն է, որի հիմնական այցելուներն են տվյալ շուկայում առևտրային դիստրիբյուտորներ, ոսկեգործության ոլորտում խոշոր և միջին գնորդներ, այդ թվում՝ տարբեր առևտրային ցանցերից, ինչպես նաև վերոնշյալ ոսկերչական զարդերի, հարակից պարագաների, թանկարժեք քարերի ներմուծողներ։ Հայաստանի մասնակցության նպատակն այս ցուցահանդեսին արտահանման խթանումն է, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև, միջազգային շուկա մուտք գործելուն և նոր գնորդներ ձեռք բերելուն նպաստելը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930