Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գրասենյակի ղեկավար. «ՀՀ-ն պարտավորված չէ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ամբողջությամբ ընդունել»

Հոկտեմբեր 01,2015 20:33

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Եվրամիությունը Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ 2.2 միլիոն եվրոյի աջակցություն կցուցաբերի Հայաստանին: Մեկնարկել են 4 նոր ծրագրեր առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության, քրեական արդարադատության, բարձրագույն կրթության համակարգում, ընտրությունների կազմակերպման ոլորտներում:
Aravot.am-ը

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայից հետաքրքրվեց՝ ռիսկեր տեսնո՞ւմ է Հայաստանի հետ համագործակցության հարցում այն բանից հետո, երբ ՀՀ-ն մուտք գործեց ԵԱՏՄ: Նա պատասխանեց. «Հայաստանը ԵԽ անդամ է արդեն 15 տարի: Մենք ուզում ենք ՀՀ իշխանությունների հետ աշխատել մեր որդեգրած սկզբունքների համաձայն: Մեր ջանքերն ենք ներդնում, որ եվրոպական չափանիշները Հայաստանում իրականացվեն, նպաստենք, որ իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն այդ չափանիշներին համապատասխանելու համար»:

Մեր այն դիտարկմանը, թե տնտեսական ոլորտում նոր ծրագրեր ինչու՞ չեն իրականացվում, մտավախություն կա, որ հակասություննե՞ր կառաջանան ԵՏՄ-ի հետ, տիկին Վուտովան արձագանքեց. «ԵԽ-ն հիմնականում մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմաների վրա է կենտրոնանում: Տնտեսական թեմաներին անդրադառնում ենք միջնորդավորված. օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է բերել տնտեսական ոլորտում հաջողություններ»:

Դառնալով հավանական խոչընդոտների մասին հարցին՝ Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարը նկատեց, որ դա Հայաստանի քաղաքական  ընտրությունն է և որպես ԵԽ անդամ՝ Հայաստանն ունի իր պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ապահովման հացերում:

Նատալյա Վուտովան այդպես էլ չպատասխանեց մեր այն հարցին՝ ՀՀ-ին հատկացվող ֆինանսական աջակցությունը աճե՞լ, թե՞ նվազել է, այլ փոխանցեց, որ Խնդիրներ դեռ կան ժողովրդավարական հասարակարգ ստեղծելու հարցում, որոնց հիմքում են ընտրություններն ու ազատ լրատվամիջոցները:

Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ խոսելով՝ տիկին Վուտովան նկատեց, որ թեև ՀՀ իշխանությունները պետք է հաշվի առնեն Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, բայց պարտավորված չեն դրանք ամբողջությամբ ընդունել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031