Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են 2-րդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները

Հոկտեմբեր 02,2015 18:50

Հոկտեմբերի 2-ին ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2-րդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև նախորդ ամսվա ընթացքում ԶՈւ-երում տեղի ունեցած կարևորագույն միջոցառումներին և առաջիկա առանցքային աշխատանքային ուղղություններին:

Ներկայացնելով զորամիավորման և ենթակա զորամասերի հրամկազմերի կողմից վերջին շրջանում կատարված հիմնական աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները` 2-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում պատշաճ մակարդակով անցկացվել են զինանձնակազմի մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ԶՈՒ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները, մարտավարական-մասնագիտական պատրաստության պարապմունքները, շտաբային մարզումներն ու զորավարժությունները:

Հատուկ ուշադրություն է դարձվել հանկարծակի ստուգումներին, որոնց արդյունքների վերլուծությունը հավաստել է, որ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներն ունակ են մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերվելու և կատարելու առաջադրված խնդիրները:

Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի դիտարկմամբ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում մեծածավալ աշխատանքներ են տարվել մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման, հենակետերի լրակահավորման և ինժեներական բարելավման ուղղությամբ:

Պողոս Պողոսյանը ընդգծել է նաև, որ զորամիավորման հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են զինվորական դաստիարակության և կարգապահության ամրապնդման, զինծառայողների պարենային ապահովման և սննդի ճիշտ կազմակերպման հարցերը: Ընթացիկ խնդիրների և առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունների հետ կապված հնչել են նաև մի շարք դիտարկումներ և առաջարկություններ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերի շրջանակում անցկացված ռազմավարական բնույթի միջոցառումների, տարաբնույթ զորավարժությունների արդյունքներին, որոնք ևս մեկ անգամ հավաստել են, որ հայկական զինված ուժերը փոխգործունակ են և ունեն մարտունակության բարձր աստիճան: Պաշտպանության նախարարի կողմից տրվել են նաև մի շարք հանձնարարականներ` մասնավորապես առաջնագծում տարվող աշխատանքները բարձր մակարդակով շարունակելու, տեղեկատվական անվտանգության և գաղտնիության ռեժիմի նկատառումներից ելնելով մարտական հենակետերում զինծառայողների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը, զինծառայողներին հատկացվող պարենամթերքի որակը և տեսականին խիստ վերահսկողության տակ պահելու ուղղությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031