Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ կոնգրեսականների առաջարկը մերժելը փաստում է՝ Ադրբեջանն է հրադադարը խախտողը

Հոկտեմբեր 10,2015 12:09

ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Էդ Ռոյսը եւ Էլիոթ Էնգելը վերջերս նախաձեռնել են ստորագրահավաք` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին ուղղված նամակում կոչ անելով ԼՂ շփման գծում հրադադարի պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկել:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն առանձնացրեց կոնգրեսականների հիմնական առաջարկները. «Պահանջի իմաստն է՝ կարեւոր, այն է՝ Մինսկի խումբը չի կարողացել հաստատել այն մեխանիզմները, որոնք կհաստատեն՝ որ կողմն է առաջինը սկսել կրակել: Այդ ի՞նչ մի դժվար բան է, որ չեն կարողանում հաստատել: Հիմա դա կա առաջարկների մեջ՝ բերել լոկատոր կոչվածները, տեղադրել սահմանի երկայնքով, ինչը թույլ կտա ֆիքսել՝ ով է առաջինը խախտում զինադադարը: Առաջարկներից մյուսով պետք է դիպուկահարներին հետ քաշեն, պետք է նաեւ ավելացնեն մեր կողմից սիրված Կասպրչիկի դիտորդների թիվը եւ փոխել դիտարկումների մեթոդաբանությունը: Ներկայիս մեթոդը միայն Կասպրչիկի քաշն է ավելացրել՝ բոլոր առումներով: Այլ բան չի փոխվել»:

Ադրբեջանն արդեն դեմ է արտահայտվել կոնգրեսականների առաջարկին, ինչը, ըստ Լարիսա Ալավերդյանի, բացում է խաղաքարտերը. «Հրաժարումն ինքնին ապացույց է, որ Ադրբեջանն է հրադադարը խախտողը: Այդ երկիրն իրեն ոչ դիվանագիտական է պահում: Տարիներ շարունակ Ալիեւը  փորձում է պահել «հավասարակշռված»  դեմքը՝ աշխատելով Արեւմտյան խոշոր երկրների հետ: Հնարածին Եվրոպական խաղերն էլ ուղղված էին ցույց տալու, թե Ադրբեջանը արեւմտամետ է: Իրականում Ադրբեջանին ձեռնտու է դրական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ կոնգրեսականների առաջարկի «դրդապատճառն» այսպես կարելի է բնորոշել՝ Ադրբեջանը բարելավում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը ձեռնտու չէ ԱՄՆ-ի համար, այդ պատճառով էլ վերջինս հիմա է բարձրաձայնում 2013թ. մի խումբ կոնգրեսականների՝ ծախված լինելու մասին. «Այդ ժամանակ 10 կոնգրեսականներ գնացել էին Բաքու, իսկ  ճանապարհածախսը եւ մնացած ամեն ինչը հոգացել է Ադրբեջանը: Մինչդեռ ԱՄՆ բոլոր օրենքներով արգելված է, որ  կոնգրեսականների ծախսերը հոգան պետական հիմնարկները»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031