ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր ՊՈԱԿ և ՀՈԱԿ (դպրոցներ, մանկապարտեզներ, քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ) Հաճախորդներին օգտվել «Բանկ-Հաճախորդ» համակարգից շատ շահավետ պայմաններով: «Բանկ-Հաճախորդ» համակարգով ՊՈԱԿ և ՀՈԱԿ հաշիվների սպասարկման ամենամսյա վճարը` անվճար:
«Բանկ-Հաճախորդ» համակարգը նախատեսված է Հաճախորդի կողմից իր հաշվեհամարները OnLine ռեժիմով կառավարելու համար: Համակարգը առաջարկում է պաշտպանված մուտք դեպի ֆինանսական և ընդհանուր տեղեկատվություն Internet ցանցի միջոցով:
«Բանկ-Հաճախորդ» համակարգի միջոցով OnLine ռեժիմով հնարավոր է կատարել հետևյալ գործառույթները.
- օգտվել տեղեկատուներից,
- կատարել անկանխիկ գործառույթներ (այդ թվում` կատարել վճարումներ ՀՀ դրամով և արտարժույթով),
- ուղարկել հաղորդագրություններ (կատարել հարցումներ գործարքների և հաշիվների վերաբերյալ, ներկայացնել վարկային հաշիվներից հերթական տրանշերի տրամադրման հայցեր և այլն),
- Ստանալ քաղվածքներ և տեղեկանքներ հաշվեհամարների և գործառույթների մասին:
«Բանկ-Հաճախորդ» համակարգից օգտվելու հիմնական առավելություններն են`
Կարդացեք նաև
- Գործարքների կատարման արագությունը,
- Որևէ գործարք կատարելու համար Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության բացակայությունը,
- Ժամանակի և ֆինանսական միջոցների տնտեսումը:
«Բանկ-Հաճախորդ» համակարգին միանալու համար Դուք կարող եք դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ:


















































