Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացումներում խաղում են հաշմանդամություն ունեցող և չունեցող դերասաններ

Հոկտեմբեր 19,2015 16:34

ՀայՖեստ ամենամյա միջազգային թատերական փառատոնին Բրիտանական խորհուրդն այս տարի ներկայացավ Փոքր թատրոնի հետ համագործակցությամբ: «Պար առանց սահմանների» ծրագրի շրջանակում բեմադրված «Մի լքիր ինձ» և «Կարոտահար» ներկայացումները հանդիսատեսին ներկայացվեցին ՀայՖեստ փառատոնի շրջանակում` ընդգրկվելով փառատոնի հիմնական ծրագրում:

«Մի լքիր ինձ» և «Կարոտահար» ներառական բեմադրությունները հանդիսատեսին ներկայացվեցին հոկտեմբերի երեքին և չորսին Փոքր թատրոնում: Ներկայացումները բեմադրվել էին Միացյալ Թագավորության Կանդուկո ներառական պարային խմբի հետ համատեղ: ՀայՖեստ փառատոնին ներկայացվելուց բացի դրանք ընդգրկվել են նաև Փոքր թատրոնի խաղացանկում:

Ներկայացումներում խաղում են հաշմանդամություն ունեցող և չունեցող դերասանները, որոնք ընդգրկված են նաև Բրիտանական խորհրդի «Պար առանց սահմանների» ծրագրում:

Այս տարի ՀայՖեստ փառատոնին բրիտանական մասնակցությունը նշանավորվեց նաև Շեքսպիրյան հանրահայտ «Գլոբուս» թատրոնի հյուրախաղերով: Հոկտեմբերի ութին հայ հանդիսատեսին ներկայացվեց «Համլետ» բեմադրությունը:  2014 թվականի ապրիլի 23-ին`Շեքսպիրի ծննդյան 450 ամյակի առթիվ թատրոնը մեկնարկել է հյուրախաղերն այս ներկայացմամբ` նպատակ ունենալով երկու տարվա ընթացքում այցելել աշխարհի բոլոր երկրները: Ներկայացումն արդեն խաղացվել է աշխարհի 120 երկրներում ավելի քանի 100.000 հանդիսատեսի առջև:

Ներկայացման ավարտից հետո Բրիտանական խորհուրդը կազմակերպել էր երեկույթ և ՀայՖեստ փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում փառատոնի մասնակիցները, հայ դերասաններն ու «Գլոբուս» թատրոնի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ ու ստեղծել մասնագիտական կապեր հետագա հնարավոր համագործակցության համար:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ

Լուսանկարը` Զոյա Իգնատովայի

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031