Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը դուստր է ունեցել

Հոկտեմբեր 04,2023 22:39 Share
Աջակցեք aravot.am-ին

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դուստր է ունեցել, որին ծնողները տվել են Լիլիա անունը ի պատիվ Հենրիխի մայրական կողմից տատիկի։

Aysor.am-ը տեղեկացնում է, որ փոքրիկը ծնվել է երեք ամիս առաջ, Միլանում, ինչը հաստատել է Հենրիխի մայրը՝  Մարինա Թաշչյանը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի ու նրա տիկնոջ՝ Բեթի  Վարդանյանի առաջնեկը նրանց որդին է՝ Համլետը, որը կրում է հորական պապիկի՝ հայկական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկի՝ Համլետ Մխիթարյանի անունը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: