Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն «այո» կքարոզի միայնակ

Հոկտեմբեր 23,2015 16:58

ԲՀԿ-ն որոշել է «այո»-ի քարոզարշավին մասնակցել միայնակ: «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ «այո»-ի քարոզարշավը ԲՀԿ-ն իրականացնելու է սեփական ծրագրային դրույթներով: Այս առիթով պարոն Էնֆիաջյանը մանրամասնեց.«Մենք կարևորում ենք մեր երկրում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Մենք մեծ առաքելություն ունենք: Հենց երեկ էլ գտնվում էինք Արտաշատում, որտեղ մեր կուսակցականների հետ ենք հանդիպում ունեցել: Արդյունքում հասկացանք, որ հասարակության մի զգալի հատված առհասարակ տեղեկացված չէ, թե ինչ փոփոխություններ են սպասվում»: Հարցին ՀՀԿ-ի հետ միասնակա՞ն են հանդես գալու «այո» -ի քարոզարշավի շրջանակներում, պարոն Էնֆիաջյանը պատասխանեց. «Քարոզարշավին մասնակցելու ենք առանձին, ներկայացնելու ենք մեր մոտեցումները, ծրագրային դրույթները և հիմնավորումները: Հիմա քարոզարշավի ժամանակացույցի քարտեզի վրա ենք աշխատում»:

Հարցին` ԲՀԿ-ի «այո» -ի քարոզարշավի շտաբի պետն ո՞վ է լինելու, Վահե Էնֆիաջյանն արձագանքեց. «Այժմ ընթանում են կազմակերպչական աշխատանքները, քննարկվում է այն հարցը, թե ով է ղեկավարելու ընդհանուր գործընթացը: Մենք ունենք կոլեգիալ մարմնի մոտեցումը, և չի բացառվում, որ առաջիկայում էլ նույն ձևաչափով մեր գործունեությունը ծավալենք: Այսինքն` կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչներն ավտոմատ ձևով ստանձնելու են աշխատանքների կազմակերպման գործընթացը և իրենք էլ ներկայացնելու են մեր մոտեցումները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031