Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթարյան-Ռոյս-Օբամեյանգ հարձակման եռյակը ուժեղագույնն է Եվրոպայում

Նոյեմբեր 04,2015 19:10

Sports.ru-ն, անդրադառնալով 2015/16 թթ. մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» արտակարգ արդյունավետ խաղին, նշում է, որ դրա ոգեշնչողը Ռոյս-Օբամեյանգ-Մխիթարյան եռյակն է:

Հեղինակը՝ Պավել Զինովյեւը, գրում է, որ դորտմունդցիների գրոհները դեռ երբեք այնքան մահաբեր չեն եղել, որքան այս մրցաշրջանի մեկնարկում են: «Բորուսիայի»  եռյակը համեմատելով եվրոպական մյուս գրանդ ակումբների հարձակման եռյակների հետ՝ Մեսսի-Սուարես-Նեյմար, Ռոնալդու-Բեյլ-Բենզեմա, Իբրաիմովիչ-Կավանի-Դի Մարիա, Իգուաին-Ինսինյո-Կալյեխոն, Ագուերո-Ստերլինգ-Դե Բրյույնե, Լեւանդովսկի-Մյուլլեր-Դ.Կոստա, հեղինակը ցույց է տալիս, որ Մխիթարյան-Ռոյս-Օբամեյանգ եռյակը արդյունավետությամբ չունի հավասարը: Նրանք միասին այս տարի «Բորուսիայում» անցկացրել են 30 հանդիպում, խփել 25 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: Բունդեսլիգայում «Բորուսիայի» խփած 32 գոլերի 84 տոկոսը (27) նույնպես գրանցված է այս եռյակի հաշվին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ spots.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30