Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Միսակյանը ցնցեց ողջ դահլիճը 3 անթերի նոկաուտով

Նոյեմբեր 09,2015 12:23

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, մեկնարկեց Կիոկուշին կարատեի Հայաստանի 10-րդ հոբելյանական բաց առաջնությունը: Իրենց ուժը, կարողություններն ու հմտությունները ցուցադրեցին շուրջ 200-ից ավել մարզիկներ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից և Պարսկաստանից: Մարզիկները հանդես եկան կատա և կումիտե մրցաձևերում՝ 23 քաշային կարգով:

karate (2)Թե՛ պատանիները և թե՛ մեծահասակներն աչքի էին ընկնում ֆիզիկական և տակտիկական բարձր պատրաստվածությամբ: Մեծահասակների խմբում փայլուն ելույթով հանդես եկավ Արծրուն Միսակյանը, որը ցնցեց ողջ դահլիճը 3 անթերի նոկաուտով:

Կանանց մասնակիցների թվում տպավորիչ էր Ջուլիետտա Առուստամյանի ելույթը, որը 4 մենամարտում փայլեց բացարձակ հաղթանակներով:

karate (5)Մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և AutoLux ընկերության կողմից տրամադրված հատուկ նվերներով: Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրած մարզիկները իրավունք ստացան մոտակա 6 ամիսների ընթացքում արտերկրում կայանալիք մրցաշարին մասնակցել անվճար հիմունքով:

Անդրանիկ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30