Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպա ներգաղթյալների թիվը շուտով կհատի 800 հազարի սահմանը

Նոյեմբեր 11,2015 16:19 Share

Այս տարեսկզբից Եվրոպա ներգաղթյալների թիվը հասնում է 800 հազարի: «Կովկաս» ինստիտուտում «Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա արտագաղթը և դրա հետևանքները Հայաստանի վրա» խորագրով քննարկմանը Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանն իր ելույթում մանրամասնեց. «Իտալիան ընդունել է շուրջ 141 հազար միգրանտի, 300 000-ից ավելի անձանց Սերբիան, Խորվաթիան են ընդունել: Ավելի քան 658 հազար անձ ընդունել է Հունաստանը»:

Անհանգստացնող է նաև միգրացիոն հոսքերի ընթացքում մարդկային մահացության ցուցանիշը: Իլոնա Տեր-Մինասյանն ասաց. «Տարբեր վտանգավոր հանգամանքներով պայմանավորված՝ այս տարվա ընթացքում շուրջ 4791 մարդ մահացել է միգրացիոն հոսքերի ընթացքում»:

140 երկրներում կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եվրոպացիներն առանձնապես հանդուրժող չեն միգրացիոն հոսքերի նկատմամբ. «Իտալացիների 52 տոկոսը կարծում է, որ միգրացիոն հոսքերը պետք է կրճատվեն, բրիտանացիների 10-ից յոթը ևս նման կարծիք ունի: Ավելի հանդուրժող են ֆրանսիացիները. նրանց 44 տոկոսն է կարծում, որ պետք միգրացիոն հոսքերը կրճատվել: Գերմանացիների 61 տոկոսը կարծում է, որ ներգաղթյալներն այնպիսի աշխատանք են կատարում, որը հարիր չէ եվրոպացուն կատարել»:

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն էլ նշեց, որ այժմ Հայաստանում ապրում է 13-16 հազար սիրիահայ. «Սիրիահայերը Հայաստանում չեն ապրում ճամբարներում, ինչպես փախստականներ, այլ ապրում են վարձու բնակարաններում, փորձում երեխաներին տեղավորել կրթության և այլն»:

Դառնալով սիրիահայերի՝ Հայաստան հոսքին՝ պարոն Միքայելյանն ասաց. «Հիմնական հոսքը գրանցվեց 2012-ին, երբ 5-6 հազար սիրիահայ եկավ Հայաստան: 2013-2014-ին այնքան էլ ինտենսիվ չէր հոսքը, իսկ 2015-ին կրկին հոսքն ակտիվացել է»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30