Լրահոս
Օրվա լրահոսը

Դադասյան. Ենթադրում եմ՝ կարիք կլինի որոշում կայացնել կրկին հետաձգելու թվային հեռարձակման անցման գործընթացը

Նոյեմբեր 12,2015 22:03

«Բազմաշերտ խնդիրներ կան»,- նոյեմբերի 12-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ)՝ «Անալոգայինից թվային հեռարձակման համակարգին անցնելու խնդիրները Հայաստանում» թեմայով կազմակերպած հանրային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը:

Նա ինչ-որ չափով դրական է համարում այն հանգամանքը, որ թվային հեռարձակման անցման գործընթացը ձգձգվել է: Հիշեցնենք՝ անցումը անալոգայինից թվային հեռարձակման նախատեսված էր 2015 թվականի հուլիսի 1-ին, սակայն ժամկետը տեղափոխվեց մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը. «Մեր բախտը ինչ-որ չափով բերեց, որ մենք մի քիչ ուշանում ենք: Այս ընթացքում մենք հնարավորություն ունեցանք ուսումնասիրել եվրոպական փորձը, որովհետեւ Եվրոպայում շատ ավելի վաղ են անցել թվային հեռարձակման եւ այնտեղ այս խնդիրները ի հայտ են եկել անմիջապես: Եվ երբ որ մենք կոնսուլտացիաներ էինք իրենց հետ անում, իրենք մշտապես նշում էին նույն խնդիրները, ցավոտ խնդիրները, որոնք պետք է լուծում ստանան: Մենք փորձում էինք մաքսիմալ դրանք ընդգրկել մեր հայեցակարգի մեջ, երբ որ 2009 թվականին ընդունվեց այդ հայեցակարգը, ինքն ընդհանուր գծերով էր, հետո ավելի առարկայական՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով, բայց այդուհանդերձ մնում են դեռ խնդիրներ եւ դեռ էլի կմնան»:

Ժիրայր Դադասյանը համարում է, որ մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը այդ խնդիրները չեն լուծվի. «Ճիշտ է՝ արդեն կա ինչ-որ նախագիծ, բայց քննարկումները Ազգային ժողովում չեն սկսվել, այսինքն՝ դա մի գործընթաց է, որին մեկ ամիսը բավարար չի լինի ավարտելու համար: Ենթադրում եմ՝ կարիք կլինի ինչ-որ որոշում կայացնել կրկին հետաձգել գործընթացը, որպեսզի մենք լիարժեք կարողանանք Ազգային  ժողովում այդ քննարկումները կազմակերպել եւ կարողանանք խնդիրներին լուծումներ գտնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30