Լրահոս
Օրվա լրահոսը

Ճոճանակներ՝ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար

Նոյեմբեր 17,2015 17:55

Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի այգում, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի «Շողակաթ»-ի այգում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար ճոճանակներ են տեղադրվել։ Սա արդեն 5-րդ նմանատիպ ծրագիրն է, որ իրականացվում է Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի ակումբի հետ համագործակցության շրջանակում։ Ճոճանակների շահագործման մեկնարկի առիթով կազմակերպված միջոցառումներին մասնակցել են նաև Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարներ Արմեն Ուլիխանյանը և Արմեն Սարգսյանը:

Հատուկ նախագծով և չափանիշներով պատրաստվող ճոճանակները տեղադրվում են վերջին երկու տարիներին վերանորոգված ու մանկական մարզական խաղ-գույքով համալրված զբոսայգիներում։

Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի ակումբի քարտուղար Արթուր Միրոյանը նշել է, որ ծրագիրը կյանքի կոչելուն աջակցել են նաև Հայաստանում ՄԱԱԶԿ-ի ծրագիրը, ինչպես նաև Գլենդելի «Ուրբաթ» ակումբը։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30