Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորը Դիլիջանում անցկացնելու համար տեղերը օգոստոսից սպառված են

Նոյեմբեր 18,2015 22:18

Քաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերը նորոգվել են

 

Դիլիջանի հանգստյան տներում, առողջարաններում, հյուրատներում Ամանորն անցկացնելու համար  տեղերը սպառվել են դեռեւս  օգոստոս ամսին: Այս մասին տեղեկացանք Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանից:

Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկել քաղաքը բարեկարգ  դարձնելու համար:  Համայնքի միջոցներով Դիլիջան  բազմաբնակարան շենքերի  մուտքերի դռները, պատուհանները փոխվել են, մուտքերի տարածքը՝ վերանորոգվել:  Թախտա եւ Շամախյան թաղամասերի բազմաբնակարան շենքերի մուտքերը  համայնքային բյուջեի միջոցներով կնորոգեն 2016թ-ին:

dilijan shenq bazmabnakaran shenq dilijanum

Դիլիջանի Կաղնու խաչ  թաղամասում  բազմաբնակարան շենքերի  մուտքերի հին, ապակե միջնորմները փոխարինվել են: Տեղադրված նոր դռներն ու պատուհանները թույլ կտան ձմռանը տաք պահել շենքերի մուտքերը, կնվազեն բնակարաններից ջերմության կորուստները:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30