Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում Կենտրոն համայնքում

Նոյեմբեր 22,2015 17:38

ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները այսօր կրկին մայրաքաղաքի Կենտրոն համայնքում էին։ Կենտրոնի բնակիչներին ԲՀԿ ղեկավար կազմը ներկայացրեց սահմանադրական առաջարկվող փոփոխությունները։

Կուսակցության ներկայացուցիչները մանրամասն պարզաբանումներ տվեցին բնակիչներին՝ պատասխանելով երկրում քաղաքական մենիշխանության, ընդդիմության դերակատարության, Արցախի անվտանգության, քաղաքական որոշումների կայացման, կուսակցությունների ազդեցության մեծացման հետ կապված բազմաթիվ հարցերի, որոնց վերաբերյալ հանրության շրջանում կան որոշակի թյուրընկալումներ։

Նշվեց, որ ԲՀԿ ծրագրում ամրագրված են բազմաթիվ դրույթներ, որոնք այսօր ներառված են առաջարկվող նախագծում, եւ երկրում համակարգային փոփոխություններ ու անցնցում իշխանափոխություն իրականացնելու իրավական ճանապարհը առաջարկվող սահմանադրական փոփոխություններն են։

Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպումից հետո ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպեցին ընտրական հանձնաժողովներում ներկայացված ԲՀԿ անդամների հետ՝ քննարկելու հանրաքվեի ազատ եւ արդար անցկացման կազմակերպչական հարցեր։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30