Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Մանուկյանը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել

Դեկտեմբեր 08,2015 22:33

Դեկտեմբերի վեցին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, 5/1 տեղամասում ծեծի ենթարկված «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանը ոստիկանության որոշմամբ, ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության:

Ընտրախախտումներ բացահայտելու համար բռնությունների ենթարկված Հրայր Մանուկյանի մոտ հայտնաբերվել են քթի շրջանում ճաքեր:

Հիշեցնենք, որ նրան ընտրախախտումներ բացահայտելու համար ծեծել էին, ձեռքից վերցրել հեռախոսը և մեկուսացրել:

Հրայր Մանուկյանի խոսքով, ինքը ճանաչում է հարվածողին, հիսունի մոտ տղամարդ էր. «Կարծեմ ՀՀԿ վստահված անձն էր: Երեքից չորս երիտասարդ քաշքշում էին, երկու հոգի էլ հարձակվեցին վրաս, ես գիտեմ, ով էր հարվածողը, որ քթիցս արյուն եկավ. հիսունի մոտ տղամարդ էր, նախաքննության մարմիններին էլ եմ ասել այդ ամենը»:

Հրայր Մանուկյանը իրեն ծեծի ենթարկելու դեպքով այլ մանրամասներ չգիտի, ասաց՝ տեղյակ չէ, թե քրեական գործ հարուցվել է, թե՝ ոչ:

Նշենք, որ այսօր ՀՀ դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք. «Ժառանգություն» կուսակցության անդամ Հրայր Մանուկյանի կողմից ներկայացված՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ դիմումի հիման վրա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031