Լրահոս
Օրվա լրահոսը

«Քվեաթերթիկների պարկերը վնասված էին, պատռված». Հրայր Մանուկյան

Դեկտեմբեր 08,2015 23:20

«Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանը 5/01 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել: Այսօր մասնակցել է վերահաշվարկի ու հենց սկզբում արձանագրել՝ պարկերը վնասված են:

«Պարկը բացելուց առաջ նկատեցի, որ պարկը վնասված է, ցույց տվեցի՝  ներքեւի հատվածում ճեղք կար, ընդհանուր պարկն էլ էր վնասված: Բայց ոչ մի արձագանք: Վնասված էր նաեւ «այո-ի պարկը, որի մեջ վստահ եմ, որ ոչ քվեարկված երկու հարյուր քվեաթերթիկ դրվել է: Բայց վերահաշվարկից հետո արձանագրեցին,  որ ոչ մի խախտում էլ չկա ու  ինչքան այո-ի ձայն կա, այդքան էլ պարկում է: Վստահ եմ, որ իմ գնալուց հետո պարկերը պատռել ու մեջը համապատասխան փոփոխություններ են արել: Բայց թե որ պահին են արել՝ ընտրատարածքում, տեղամասում, թե ճանապարհին, արդեն չգիտեմ»,- ասաց Հրայր Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Հրայր Մանուկյանին հանրաքվեի օրը ծեծի են ենթարկել ընտրախախտումներ բացահայտելու համար:

Թեեւ Հրայր Մանուկյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, թե տեղյակ չէ՝ քրեական գործ իրեն ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է, թե ոչ, բայց ինչպես տեղեկացանք դատախազությունից, քրեական գործ է հարուցվել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ  Հրայր Մանուկյանի ներկայացրած դիմումի հիման վրա:

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031