Լրահոս
Օրվա լրահոսը

«2015 թվականը կոռուպցիայի դեմ պայքարի գործում շատ կարեւոր տարի էր»

Դեկտեմբեր 09,2015 19:50

«Թե՛ կառավարությունը եւ թե՛ քաղաքացիական հասարակությունը այսօր օրն օգտագործում են, որպեսզի բարձրացնեն Հայաստանի բնակչության իրազեկվածությունը  կոռուպցիոն երեւույթների եւ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ»,- դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Նա նշեց, որ 2015 թվականը կոռուպցիայի դեմ պայքարի գործում շատ կարեւոր տարի էր. Վերջին 1-2 տարիների ընթացքում Հայաստանը ցուցանիշների բարելավում ունի. «Բայց այդուհանդերձ այդ ցուցանիշները դեռեւս մեզ համար գոհացուցիչ չեն: Որպես կարեւոր իրադարձություն ես ուզում եմ նշել, որ ստեղծվեց ինստիտուցիոնալ համակարգ, այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծվեց այս տարի, եւ այդ խորհուրդը արդեն իր անդրանիկ նիստը գումարեց, եւ հաջորդ նիստը ակնկալում ենք մինչեւ դեկտեմբերի վերջ, որ երկրորդ եռամսյակում կոռուպցիայի դեմ պայքարող հանձնաժողովը եւս կհավաքվի»:

Սուրեն Քրմոյանը 2015 թվականի ընթացքում ամենակարեւոր ձեռքբերումներից համարում է այն, որ նախարարությունը կարողացավ դոնոր կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության հետ համատեղ հարթակներ ստեղծել համագործակցության համար. «Եթե նախորդ տարիներին բացառապես փոխադարձ քննադատությունների ձեւաչափով էր համագործակցությունը լինում արդեն այս տարի մենք ունենք հաջողված փորձ քաղաքացիական հասարակություն, հասարակական կազմակերպությունների հետ: Մենք դոնորների համակարգման մեխանիզմ ենք ստեղծել, որ հասարակական կազմակերպությունները, պետությունը եւ դոնորները նստում եւ քննարկում են եւ համակարգված որոշումներ են ընդունում: Երկկողմանի հարթակ ենք ստեղծել քաղաքացիական հասարակության հետ, մասնավորապես՝ աշխատանքային խմբեր ենք արդեն ստեղծել, որոնք ապօրինի հարստացման եւ ինստիտուցիոնալ ապագա համակարգի հետ կապված քննարկումներ է անելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031