Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրիկ Աթոյանին հետապնդում են. «Հրապարակ»

Դեկտեմբեր 12,2015 11:45

Երկրապահ կամավորների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հասցեին հնչած վիրավորանքներն անհետևանք մնալ չեն կարող, չէ՞ որ Մանվել Գրիգորյանը շատերի համար «ազիզ» գեներալ է: Իրենց գեներալի «պատիվը» պաշտպանելու գործողությունները դեռ շարունակվում են՝ ազատամարտիկ Յուրիկ Աթոյանին հիմա էլ ինչ-որ մարդիկ են հետևում: «Ես հիմա վախենում եմ ոչ թե իմ կյանքի համար, այլ իմ ընտանիքին վնաս չհասնի: Ես եթե դուրս եմ եկել պայքարելու, գիտեմ իմ վերջաբանն ինչ է, բայց ինչ մնում է իմ երեխաներին, իմ ընտանիքին… ձեռքը չհասնի մինչև այնտեղ».- նշում է Յուրիկ Աթոյանը:

Հիշեցնենք, որ ազատամարտիկը Հիմնադիր խորհրդարանի գաղափարակից է, մասնակցում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի գործողություններին: Ազատության հրապարակում «Ոչ»-ի հանրահավաքին վերջինս վիրավորական արտահայտություններ էր ասել Մանվել Գրիգորյանի և Սերժ Սարգսյանի հասցեին, ինչին արձագանքել էին Շիրակի տարածաշրջանի երկրապահները, իրենց նախագահ Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ: «Այդ օրը մի ապուշ ծխախոտն ինձ վրա շպրտելով՝ ասաց. «Սա՞ է էդ թուրքը, մեր ազիզ գեներալին բան ասողը»: Ես էլ պատասխանեցի՝ դա՞ է ազիզ գեներալը ձեր։ Քաշքշեցինք իրար, երևի 12 հոգի կլինեին, ոչ պակաս: Իրենց հետ էլ տեսախցիկ կար նկարելու, ուզում էին նկարեին միջադեպը, որ տանեին իրենց գեներալին ցույց տային».- պատմում է Յուրիկ Աթոյանը: Եւ փաստաթղթեր է ցույց տալիս, որոնք ապացուցում են, որ ինքը մասնակցություն է ունեցել Արցախյան հերոսամարտին, մեդալներ է ստացել: Սա ի պատասխան Յուրա Ալեքսանյանի, ով հայտարարել էր, թե Յուրիկ Աթոյանը ոչ մի կապ չի ունեցել Արցախյան գոյամարտի հետ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031