Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին. Սահակաշվիլիին պաշտոնի նշանակելով թքեցին Ուկրաինայի ժողովրդի դեմքին (տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2015 15:11

«Վրաստանն այժմ ակտիվորեն զբաղվում է քաղաքական գործիչների արտահանմամբ (նկատի ունի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին – Ա.Ի.), նրանք ակտիվ գործունեություն են ծավալում այլ հանրապետությունում՝ Ուկրաինայում։ Ինչպես տեսնում ենք, նրանք չեն փոխել իրենց աշխատանքի ոճը»,- այս մասին այսօր իր ամենամյա ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինի կարծիքով, Սահակաշվիլիին պաշտոնի նշանակելով թքեցին Ուկրաինայի ժողովրդի դեմքին. «Քիչ էր այն, որ Ուկրաինային դրեցին արտաքին կառավարման տակ, հիմա էլ, թույլ տվեք ասել, այսպես կոչված քաղաքական գործիչներին պաշտոնի են նշանակել։ Սահակաշվիլիին կարծես աշխատանքային վիզա չտվեցին, որ գնա ԱՄՆ, բայց ուղարկեցին Ուկրաինա եւ ասացին, թող գնա այնտեղ ղեկավարի ու հիմա նա ակտիվ աշխատում է»։

Ըստ նրա՝ Ուկրաինային ասացին, որ ոչ միայն կղեկավարենք ձեզ, այլ նաեւ մարդիկ կուղարկենք, որոնք կղեկավարեն ձեր երկիրը. «Ավելի ժողովրդավարական երկրներից, հարեւան կամ օվկիանոսի մյուս կողմից, նրանց կարեւոր պաշտոնների կնշանակենք։ Որովհետեւ դուք չեք կարող դա քաղաքավարի անել։ Մյուսները կարող են, իսկ դուք՝ ոչ։ 45 միլիոն հոգուց հնարավոր չէ  5-10 արդար, նորմալ, արդյունավետ աշխատող մարդ գտնել։ Դրանով ուղղակի թքում են Ուկրաինայի ժողովրդի դեմքին»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031