Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյանը ադրբեջանցիներին. «Ձեր թշնամին հայերը չեն, ձեր թշնամին  Իլհամ Ալիեւն է»

Դեկտեմբեր 20,2015 11:48

Դեկտեմբերի 17-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացան հասարակական լսումներ «Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Հայաստան, վստահության միջոցառումներ, դրանք պահանջո՞ւմ  են քաղաքացիական մասնակցություն» թեմայով հասարակական լսումներ, որոնց ներկա  էին Երեւանից, Նոյեմբերյանից, Ալավերդիից, Բաքվից, Ղազախից, Թովուզից, Աղստաֆայից, Թբիլիսիից, Մառնեուլիից, Ռուսթավիից  մասնակիցներ:

լսումներ

Ավանդույթի համաձայն Թեքալիում  հասարակական լսումներն  ավարտվեցին համատեղ ընթրիքով: Դրա ժամանակ ելույթ ունենալով՝ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը դիմելով  ներկա ադրբեջանցիներին ասաց, որ ինքը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման կողմնակից է, չի  ցանկանում, որ իր որդիները թոռները  հանձինս  ադրբեջանցիների թշնամիներ ունենան: Ս. Բեգլարյանն իր  բաժակաճառը եզրափակեց  ադրբեջանցիներին ասելով . «Ձեր թշնամին հայերը չեն, ձեր թշնամին Իլհամ Ալիեւն է»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Ցավոք նմանատիպ թշնամիներ մենք ևս ունենք, որոնց պատճառով մեր հայրենիքը շատ-շատերն են լքում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031