Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալի դիմումները դուրս չեն գալիս ՔԿՀ-ի պատերից

Դեկտեմբեր 23,2015 23:03

Նուբարաշեն ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շամիրյանի ընտանիքի անդամներն ահազանգել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ հայտնելով, որ արդեն երկու ամիս է, ինչ ՔԿՀ ղեկավարությունը հրաժարվում է ընթացք տալ դատապարտյալի կողմից բարձրացված խնդիրներին, մասնավորապես՝ ինչպես հայտնել է դատապարտյալ Արմեն Շամիրյանը, նոյեմբեր ամսվա մեջ նրա կողմից ներկայացված՝ թվով ութ դիմումները, որոնցով նա ընդունելություն է խնդրել ՔԿՀ աշխատակից Հ. Ալեքսանյանից՝ ՔԿՀ-ում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտելու նպատակով, մերժում են ստացել:

Ինչպես պնդում է Արմեն Շամիրյանը, 2015 թվականի դեկտեմբերի 17-ին իր կողմից ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետին և ՀՀ Արդարադատության նախարարին ուղղված դիմումները ՔԿՀ ղեկավարությունը հրաժարվել է փոխանցել հասցեատերերին:

Նույն ճակատագրին են արժանացել նաև դեկտեմբերի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբին և ՀՀ Արդարադատության նախարարին ուղղված դիմումները: Դատապարտյալի պնդմամբ ՝ վերջին շրջանում իր կողմից ներկայացված ոչ մի դիմում դուրս չի գալիս քրեակատարողական հիմնարկից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031