Լրահոս
Օրվա լրահոսը

Եռասերունդ երկրապահական ընտանիքը այցելեց Եռաբլուր

Դեկտեմբեր 31,2015 14:11

Ավանդույթի համաձայն՝ եռասերունդ երկրապահական ընտանիքը դեկտեմբերի 31-ին այցելում է Եռաբլուր՝ շնորհավորելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Արցախյան ազատամարտի սուրբ նահատակների Ամանորը:

Բացառություն չէր եւ այս տարին: ԵԿՄ վարչության շենքում տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստ, որի ընթացքում նախնական գնահատականներ հնչեցին 2015-ին կատարված աշխատանքների վերաբերյալ եւ նախանշվեցին 2016-ի ծրագրերը:

Շնորհավորանքի խոսքով եւ ծրագրային ելույթով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը:

Այնուհետեւ երկրապահները ծաղիկներ խոնարհեցին ԵԿՄ վարչության շենքում տեղադրված՝ Վազգեն Սպարապետի կիսանդրիին  եւ ուղեւորվեցին Եռաբլուր:

Երկրապահական պատվիրակություններն այսօր այցելում են նաեւ Հայաստանի, Արցախի բոլոր եղբայրական գերեզմաններ: ՀՀ, Արցախի եւ արտերկրի բաժանմունքների եռասերունդ երկրապահները նաեւ այցելում են Արցախյան հերոսամարտի պատվին, Արցախյան պատերազմի հերոսների պատվին կանգնեցված բոլոր հուշարձաններին:

ԵԿՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031