Լրահոս
Օրվա լրահոսը

Խամիս Մասիմով. «Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունները գրեթե վերջանում են»

Հունվար 11,2016 17:51

2015թ. դեկտեմբերի 17-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ Ադրբեջանի Հելսինկյան ասոցիացիայի Ղազախ-Աղստաֆայի մասնաճյուղի նախագահ, Ղազախ քաղաքի հիվանդանոցի շտապ օգնության ծառայության բժիշկ Խամիս Մասիմովը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կարեւորելով քաղաքացիական հասարակության դերը, նշեց. «Ես կարծում եմ, որ քաղաքացիական սեկտորն ավելի պետք է ակտիվ գործի այդ հարցով, իր համար ինչ-որ պլան կազմի, որով նա պետք է աստիճանաբար առաջ շարժվի: Եթե մենք չգիտենք, թե ինչ ենք անելու վաղը, ինչ պետք անենք 3 օր հետո, ինչի մասին ենք խոսում:

Դե Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպություններն արդեն գրեթե վերջանում են, ոչ կառավարական կազմակերպությունների հետ հիմնահարցեր չեն մնացել, մի քանի իրավապաշտպաններ, որոնք այսօր քիչ թե շատ մնացել են մակերեւույթին, քաղաքականապես եւ տնտեսապես հարձակման են ենթարկվում: Հայաստանում քաղաքացիական սեկտորը քիչ թե շատ կարող է աշխատել»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031