Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամապանակի գողություն՝ գեղեցկության սրահում (Լուսանկարներ)

Հունվար 12,2016 18:35

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գեղեցկության սրահում դրամապանակի գողություն կատարած անձի ինքնությունը։

Քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 2015 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևանի «Փակ շուկայում» գործող գեղեցկության սրահում առերևույթ հանցագործություն կատարած անձը գողացել է իր դրամապանակը՝ պատճառելով զգալի չափի վնաս:

1452607537,3826 1452607714,5673

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում  ստացվել են շուկայում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր որևէ տեղեկություն ունեն լուսանկարներում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031