Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հաղորդման՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Հունվար 13,2016 15:14

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի գրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2014 թվականի հուլիսի 16-ից մինչև 2015 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, համոզելու և հարկադրելու միջոցով Սերժիկ Ս.-ից կորզել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով տուժողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031