Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունց. «Օրենքով գողին ամենաբարձր մակարդակով դիմավորում են, իրավապահներն անգամ ձայն չեն հանում»

Հունվար 13,2016 15:44

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն առանձնապես սպասելիքներ չունի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ակտիվիստների հաղորդման հիման վրա ընդդեմ ոստիկանների ՀՔԾ-ում հարուցված գործից:

Նա հիշեցրեց «Electric Yerevan»-ի ժամանակ ոստիկանության բռնությունների փաստով հարուցված քրեական գործը, որը մինչև հիմա քննվում է և չգիտենք` ինչ ընթացքի մեջ է:

Պարոն Սաքունցը, սակայն չի կարծում, որ գործողությունները պետք է դադարեցնել, այլ նշում, որ պետք է օգտագործել Եվրոպական դատարանի ռեսուրսը:

Ի հակադրություն քաղաքացիների դեմ բռնությունների հարցով հարուցված գործերի նկատմամբ անտարբերությանը` պարոն Սաքունցը բերում է օրենքով գող Շաքրո Մոլոդոյին (լուսանկարում) ՀՀ-ում ամենաբարձր` ԱԺ պատգամավորների մակարդակով դիմավորելը: Պարոն Սաքունցը վրդովվեց. «Մի դեպքում սեփական քաղաքացու նկատմամբ նման անթույլատրելի և ոչ արժանապատիվ մոտեցում է ցուցաբերվում, մյուս կողմից քրեական աշխարհի ներկայացուցչին նման մակարդակի ընդունելության են արժանացնում: Իսկ իրավապահները անգործության են մատնված, մի հարց էլ չեն բարձրացնում այդ մասին: Սա անթույլատրելի մտածողություն է, երբ քրեական հանցագործություն կատարողների նկատմամբ նման վերաբերմունք են դրսևորում և իրավապահները ուշադրություն անգամ չեն դարձնում, իսկ քաղաքացիական ակտիվիստների և ազատ մտքի կրողների նկատմամբ նման հարձակվողական գործողություններ են կատարում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031