Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ առաջ H1N1 վարակից եւս մեկ անձ մահացավ

Հունվար 13,2016 21:55

Aravot.am-ի տեղեկություններով քիչ առաջ գրիպի H1N1 վարակից՝ խոզի գրիպից եւս մահվան դեպք եղավ: Նրա մոտ նաեւ սրտային ծանր անբավարարվածություն էր:

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ առողջապահության նախարարությունից, սակայն  լրատվական ծառայության աշխատակիցները մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Քիչ հետո մահվան դեպքի մասին մանրամասներ կներկայացնենք:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրից հետո խոզի գրիպից՝ H1N1 վարակից եւս 2 տղամարդ է մահացել: Ընդհանուր առմամբ H1N1 գրիպից արդեն 11 մարդ է մահացել:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031