Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելես մեկնող ֆուտբոլային պատվիրակությունը կգլխավորի ՀՀԿ-ական գործարար պատգամավորը (Տեսանյութ)

Հունվար 15,2016 14:40

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմը հունվարի 30-ին պատրաստվում է մրցել ԱՄՆ-ի ամենահեղինակավոր թիմերից մեկի՝«ԼԱ Գելաքսիի» հետ:

Aravot.am-ի հետ զրույցում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադեւոսյանը, որն արդեն իսկ գտնվում է ԱՄՆ-ում, ասաց, որ մեր պատվիրակությունը հաջորդ կիրակի՝ հունվարի 24-ին, կմեկնի ԱՄՆ: Պատվիրակության կազմում են 20 ֆուտբոլիստներ, 5 մարզիչներ, բժիշկը, թարգմանիչը, մենեջերը, մարզական տնօրենը, եւ, իհարկե, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը ու մամլո քարտուղար Աննա Թադեւոսյանը:

Աննա Թադեւոսյան

Աննա Թադեւոսյան

Վերջինիս փոխանցմամբ, Կալիֆորնիայի հայերն արդեն իսկ շատ ոգեւորված են, անընդհատ հարցնում են, թե ե՞րբ են ժամանելու շիրակցիները: Չնայած Կալիֆորնիայում բնակվող հայերից շատերը մեր ֆուտբոլիստներին հայավարի հրավիրում են իրենց տները՝ հորդորելով չմնալ հյուրանոցներում, սակայն հայկական ֆուտբոլի պատվիրակության անդամները ընդունված կարգի համաձայն բոլորը միասին հյուրընկալվելու են Գլենդելի «Հիլթոն» հյուրանոցում: Անցած անգամ եւս նրանք մնացել են այս նույն հյուրանոցում:

Աննա Թադեւոսյանի պատմելով, անցած տարի, երբ մեր թիմը դարձյալ մեկնել էր ԱՄՆ «ԼԱ Գելաքսիի» հետ մրցելու, ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները ամենաջերմ ընդունելության են արժանացրել, եկել, պատվիրակության անդամներին երեկոյան ժամերին հրավիրել են իրենց տները, տարել տեսարժան վայրեր:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը, իր ֆեյսբուքյան էջում դիմելով երկրպագուներին, գրում է. «Երկու տարի առաջ մենք բերեցինք հայկական ֆուտբոլը Կալիֆորնիա։ Եկեք բոլորս միասին կրկին վերապրենք այս գոլի բերկրանքը։ Վերցրեք ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին և եկեք մարզադաշտ՝ աջակցելու մեր հայկական թիմին։ Առաջ, Շիրակ»:

Այս հայտարարության տակ տեղադրված է նաեւ հատված «Շիրակ»-ի ու «ԼԱ Գելաքսիի» անցած տարվա փետրվարի 8-ին կայացած առաջին հանդիպման տեսանյութից. խաղը թեեւ ավարտվել  էր ամերիկյան թիմի հաղթանակով` 2:1 հաշվով, սակայն հայ երկրպագուներով լի խաղադաշտը ցնծում էր, երբ ամերիկյան խաղադաշտում հանդիպման հաշիվը բացեց «Շիրակը». մեր թիմի կազմից գոլի հեղինակ դարձավ իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն:

Հավելենք նաեւ, որ «Շիրակ»-ի ու «ԼԱ Գելաքսիի» խաղն արդեն իսկ թեժ քննարկման թեմա է դարձել Կալիֆորնիայում ցուցադրվող հեռուստաշոուներում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ու Աննա Թադեւոսյանի ֆեյսբուքյան էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031