Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասան. «Եթե հանրային մարդ ես, սոցցանցում պետք է խոհեմ լինես»

Հունվար 15,2016 16:46

Aravot.am-ը Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասան Արսեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս պետք է իրեն սոցցանցերում պահի հանրային մարդը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչը, որ հետո տհաճ պատմությունների մեջ չընկնի:

«Հանրային դեմքի կարծիքը շատ դեպքերում ավելի են կարեւորում, քան ցանցում ուղղակի որեւէ այլ կարծիք գրողինը, ու երեւի ինչ-որ առումով պետք է զգույշ լինել: Ընդհանրապես մարդ կարծիք հայտնելուց առաջ պետք է մի քանի անգամ մտածի, մինչեւ ինտերնետում գրելը, որովհետեւ չմտածված գրելը կարող է վտանգավոր լինել, ինչ-ինչ իրավիճակներ կարող են առաջանալ եւ լարվածություն ստեղծել: Մշակույթի ոլորտի մարդիկ առանձնակի ուշադիր պետք է լինեն»,- ասաց դերասանը:

Հարցրինք՝ պատահե՞լ է, որ որեւէ մեկը տեսակետ է հայտնել, ինքը մեկնաբանել է, հետո իրեն շատ կոպիտ վերամեկնաբանել են, այդ դեպքում ինչպե՞ս է վարվել:

«Ճիշտն ասած ես նման իրավիճակում հայտնվել եմ: Երբ տաքացած ես լինում, մի բան գրում ես, ու պատասխան ես ստանում, կարող է եւ շատ խելքը գլխին պատասխան լինի: Այդ պատասխանից պետք է հասկանաս, որ կա նաեւ մի ուրիշ տեսակետ, որը դու պարտավոր ես հարգել…Պետք է ավելի խոհեմ լինես, ավելի մտածված պատասխան տաս, անգամ եթե քո տեսակետին կոպիտ են պատասխանել: Եթե նույնպիսի պատասխան տաս, դա քեզ պատիվ չի բերի»,-համոզված է Արսեն Գրիգորյանը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արսեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031