Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Գյումրու Անի թաղամասում դանակահարություն կատարելու մեջ կասկածվողը

Հունվար 17,2016 11:43

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու Անի թաղամասի Տրդատ ճարտարապետ փողոցում դանակահարել էին Հովիտ գյուղի բնակիչ, 1982 թվականին ծնված Վանիկ Սերոբյանին: Մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքեր  ստացած երիտասարդին ժամը  19.25-ին հասցրել էին  Գյումրի բժշկական կենտրոն ու անմիջապես մտցրել էին վիրահատարան: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազությունից տեղեկացավ, որ հանցագործության մեջ կասկածվողը ձերբակալված է, վիճաբանությունը է սկսվել  մեքենան կայանելու հետ կապված: Ձերբակալվողը Արամ Ալեքսանի Պողոսյանն է՝ ծնված 1991 թվականին:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ի մասով:

112 հոդվածը, որը կոչվում է Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, սահմանում է

  1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031