Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 03/06 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին մեղադրանք է առաջադրվել՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար

Հունվար 22,2016 20:15

ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել էր «asparez.am» կայքում տեղադրված հրապարակումն առ այն, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում, արձանագրվել են այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքեր։ Նույն կայքում տեղադրվել է նաև նշված ընտրախախտման վերաբերյալ տեսանյութ։

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն փորձել է քվեարկել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, Երևան քաղաքի բնակիչ Ա.Ղազարյանը:

Նախաքննությամբ պարզվել է, որ նույն հասցեում հաշվառված 5 անձանց անվան դիմաց գրանցամատյանում կեղծ գրառումներ կատարելով՝ նրանց փոխարեն փորձել է քվեարկել   03/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Ա.Ղազարյանը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հունվարի 22-ին մեղադրյալին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031