Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Իգիթյանի նման մարդկանց պետք է քշել Հայաստանից ու հայտարարել ազգի թշնամի». բնապահպան

Հունվար 22,2016 22:55 Share

«Ողբում եմ, որ մեր երկրում նման ճարտարապետներ կան, ողբալի բան է դա: Դրա մասին մեր հանրությունը պետք է մտածի: Արդյոք մարդիկ, որոնք չեն գնահատում  պատմությունը, կարող են ճարտարապետ անվանվել: Եթե հին Երեւանի նկարները թերթեք, կտեսնեք, թե ինչպիսի շենքեր կային Երեւանում, ինչպիսի պատմություն ուներ մեր Երեւանը, երեւանցիները ինչ կերպ էին պահպանում այդ շենքերը»,- Aravot.am-ի հետ զրույցում ճարտարապետ Լեւոն Իգիթյանի հայտարարությունից ցնցված ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արամի 30 հասցեում քանդված շենքի մասին ճարտարապետ Լեւոն Իգիթյանը կարծիք էր հայտնել. «Եթե մի ժողովուրդ Արամի 30-ի պես շինությունը համարում է արժեք, ցավում եմ մեր ժողովրդի համար: Այդքան հոգեպես եւ հոգեւոր տեսակետից աղքատ չենք, սարայի համար աղմուկ չեն հանում»:

«Ցնցված եմ՝ այդ մարդը ճարտարապետ անունը կրելու իրավունք չունի: Նա կատարում է  պատվերներ, համաձայն այդ պատվերների էլ արտահայտում  կարծիքներ: Խոսքը միայն Արամի փողոցի վրա շենքի մասին չէ, այլ նաեւ վերաբերում է օդանավակայանին, մեր հրաշք երիտասարդական պալատին, որը հիմնահատակ քանդեցին, սարքեցին ավազի կույտ: Նման մարդկանց պետք է քշել Հայաստանից ու հայտարարել ազգի թշնամի: Շատ զայրացած եմ: Քաղաքում չեն մնացել շենքեր, որոնք քաղաքի դեմքն ու պատմությունն էին: Գնացեք հարեւան Թբիլիսի, տեսեք՝ ոնց են պաշտպանում քաղաքի դեմքը, պատմությունը… պետք է պրոֆեսիոնալ ձեւով ճնշել այդ վայ ճարտարապետներին, որոնք նման հայտարարություններ են անում, որոնք կոչված են Երեւան քաղաքի ազգային դեմքը փշրելու»,- ասաց տիկին Ադամյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս է խնդիրը, այս տիպի անձերու: Ան որ համաձայն չէ իրենց հետ՝ հայ չէ, մարդ չէ, թշնամի է, պէտք է անմիջապէս աքսորուի, կորչի, անհետանայ…

    Կարօտախտը հասկնալի եւ նոյնիսկ յարգելի բան է, սակայն պէտք չէ չափազանցել հնամեայ, խլխլած – եւ յաճախ մռայլ, մութ ու տգեղ – կառոյցների նկատմամբ ծնկաչոք երկրպագութիւնը, բացարձակ պաշտամունքը, կարծես կուրքեր կամ տաճարներ ըլլային, չաստվածային բնոյթ ունենային (կարծեմ արդէն «հրաշք» բառը տեսայ, վերեւը…) :

    Առաջդիմութիւն ըսուած բան մըն ալ կայ, աշխարհի մէջ… Որուն կարիքը վստահաբար ունի Հայաստանը…

    Նշենք նաեւ որ դժուար է հասկնալ թէ «Երեւան քաղաքի ազգային դեմքը» («ազգային»… ) կը վերաբերի ամենա-ապազգային ժամանակների, ուղղակի պոլշեվիկեան ճարտարապետութեան յղացած այլանդակութիւններուն:

    Անշուշտ թէ պէտք է պահպանել որեւէ հին քաղաքի դիմագիծը: Սակայն պէտք է նաեւ ընդունիլ փոփոխութիւններ:

  2. henri says:

    Համաձայն եմ – ուշ չէ

  3. Հուսիկ says:

    Լևոն Իգիթյանին կարելի է ասել թող ցույց տա մի պահպանված ու կագուն սարայ, որը կապացուցի, որ Երևանը 2790 տարեկան քաղաք է ու մեծ է Հռոմից։ Հռոմ այցելող զբոսաշրջիկը հանգիստ դրանում համոզվում է, իսկ Երևան այցելող զբոսաշրջիկն առնվազն Լևոն Իգիթյանի տեսական բացատրությունները լսի, որ մի կերպ հավատա, որ Երևանը շատ հին քաղաքակրթություն ունի, իսկ միայն Էրեբունի-Երևան տոնակատարություն նշելով աշխարհին չես համոզի, Էրեբունի ամրոցին էլ առայժմ ձեռք չեն տալիս, որպեսզի արդարացնեն պետբյուջեից սարայային միջոցառումների համար գումարներ լվանալու պատրվակով։

Պատասխանել