Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Մոսկվայում ներկա կլինի հավակնորդների մրցաշարի բացմանը

Հունվար 25,2016 23:20

Ինչպես հայտնի է դարձել chess-news.ru-ին, շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը կայանալու է Մոսկվայի կենտրոնական հեռագրատանը:

Մասնակիցները հանգրվանելու են Տվերսկոյ փողոցում գտնվող «Four Seasons» (նախկին «Մոսկվա» հյուրանոց) նոր հյուրանոցում:

Կիրսան Իլյումժինովի խոսքերով, մրցաշարի բոլոր պարտիաները կցուցադրվեն Ռուսաստանի մայրաքաղաքի գլխավոր փողոցին նայող մեծ հեռուստաէկրաններին: Իսկ մրցաշարի բացմանը սպասում են ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին եւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, որի հետ էլ խաղալու է հավակնորդների մրցաշարի հաղթողը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ president.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031