Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց

Փետրվար 02,2016 10:39 Share

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային /”AK” ինքնաձիգերից, “ДШК” գնդացիրներից, “СВД” և “Իստիգլալ” տիպի դիպուկահար հրացաններից /, հրետանային /60 և 82 մմ-ոց ականանետերից / և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից /”ՀԱՆ-17”/ հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի և վստահորեն ապահովել առաջնային բնագծի պաշտպանությունը:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել