Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կարեն Անդրեասյանի եւ Միքայել Մինասյանի հակասությունների մասին տեղեկություններն ասեկոսե են»

Փետրվար 02,2016 13:58

«Ես չգիտեի, որ այսպիսի սկանդալային ասեկոսեներ կան մեր դեսպան Միքայել Մինասյանի մասին: Եվ երեւի ճիշտ չեք պատկերացնում, որ արտաքին գործերի նախարարն ամեն ասեկոսեի կապակցությամբ հետո պետք է պարզի՝ դա եղել է, թե ոչ»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, թե Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը պայմանավորված է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ ունեցած խնդիրների եւ այս պատճառով պաշտպանի նկատմամբ ճնշումներով:

Նա կարծիք հայտնեց, թե տարօրինակ կլինի, որ այդպիսի ասեկոսեների վերաբերյալ նախարարը հարցում անի կամ քննարկումներ անցկացնի: «Տարօրինակ է պատկերացնել, որ մամուլի ասուլիսի ընթացքում ԱԳ նախարարը դեսպանների թերությունները պետք է հրապարակային մամուլին հայտնի, կամ նրանք, ովքեր ավելի լավ են աշխատում, մամուլով շնորհակալություն ասվի: Թերացող դեսպանները չեն մնում իրենց տեղում, փոխվում են»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29