Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Հուսով եմ Նալբանդյանն ինքն իրեն չի համարում քննադատությունից դուրս մարդ» «Հայկական ժամանակ»

Փետրվար 03,2016 11:31

«Շատ վերլուծաբաններ ու քաղաքագետներ են հայտնվել, որ սկզբից քննադատում են, հետո բացատրում՝ ինչո՞ւ։ Ես կարծում եմ, որ քար շպրտելը դիվանագետների վրա անբարոյականություն (այդ արտահայտությունը նախարարը կրկնեց մի քանի անգամ իրեն ուղղված տարբեր հարցերի համատեքստում.– խմբ.) է, քանի որ դիվանագետները նույն զինվորներն են՝ ուղղակի արտաքին քաղաքականության մեջ։ Դիվանագետներն ու ԵԽԽՎ-ում մեր խորհրդարանական պատվիրակությունը գործադրել, գործադրում եւ վստահ եմ՝ գործադրելու են ջանքեր տարբեր կարեւոր խնդիրներ լուծելու համար»,- ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ ԵԽԽՎ-ում Ուոլթերի զեկույցի դեմ քվեարկողները «քվեարկեցին հանուն խաղաղության»։

Քննադատներին եւ «քար շպրտողներին» ավելի պատկերավոր պատասխանելու համար նախարար Էդվարդ Նալբանդյանը դիմեց իր ֆրանսերենի գիտելիքներին, հիշեց այնտեղից համապատասխան ժողովրդական ասացվածք, գտավ դրա հայկական տարբերակը եւ արտաբերեց. «Գինին թան չէ, ամեն հիմարի բան չէ»։

Նալբանդյանի դիրքորոշումն անընդունելի է համարում Լեւոն Զուրաբյանը, որը նշեց, որ իր քննադատությունները վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությունը ղեկավարողներին։ «Ես կարող եմ խոսել միայն իմ հնչեցրած քննադատությունների մասին, որոնք վերաբերել են Հայաստանի դիվանագիտությունը ղեկավարողներին։ Իսկ դա Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն են։ Հուսով եմ Նալբանդյանն ինքն իրեն չի համարում քննադատությունից դուրս մարդ։ Նա կառավարության անդամ է եւ ենթական է անխնա քննադատության, հատկապես, երբ իր գործողություններով արժանանում է դրան»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29